Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ի ժամը 08.20-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները անցանելի են:

Դժվարանցանելի է Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 06.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա: