Երեւանում երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Chevrolet մակնիշի մեքենայի՝ տաքսու վարորդը Գարեգի Նժդեհի hրապարակից դեպի Բագրատունյաց պողոտա ընկած ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել երկու երեխաների եւ նրանց մորը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ճանապարհային ոստիկանությունից:

Նրանց փոխանցմամբ՝ տաքսու վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա Անի Գեւորգյանին, 12-ամյա Էլեն Գեւորգյանին եւ 35-ամյա Էլիզա Սիմոնյանին: Երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մայրը՝  «Էրեբունի» բժշկական կենտրոն: