Մոսկվայում ոստիկանները փնտրում են մի տղամարդու, որը կասկածվում է երիտասարդ կնոջ գազանաբարո սպանության մեջ: Պարզվել է, որ կինը սեքս-ստրկուհի է եղել: Տուժածի դին հայտնաբերվել է քաղաքի հարավ-արեւմուտքում, զոհի դեմքն այլանդակված է եղել, իսկ նրա հագուստի գրպանում բռնաբարողի անունն է գրված եղել:
Կնոջ խոշտանգված մարմինը հայտնաբերել են հոկտեմբերի 6-ին` թղթե արկղում, Ռոկոտովի փողոցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը: Կինը 20-25 տարեկան է եղել:
Ոստիկանությունից հայտնել են, որ «մաշկազերծ արված են եղել աղջկա գխուխը եւ ականջը»: Բացի դրանից, նրա պարանոցին եւ այլ տեղերում բազմաթիվ վերքեր են եղել: Կնոջ գրպանում գրություն է հայտնաբերվել, որտեղ նա նշել է իրեն բազմիցս բռնաբարած տղամարդու անունը:
Վերջին ամսվա ընթացքում սա Բիտցեւի այգում կնոջ խոշտանգված դի հայտնաբերելու արդեն երկրորդ դեպքն է: 2013թ. օգոստոսի 29-ին նման սարսափելի դեպք էին հայտնաբերել մոսկվացիները: Կտրված էին եղել զոհի երկու մատները: Նրա մեջքին դանակի վեց հարված էր եղել, իսկ գլխին` կտրված վերք:
Մոսկովյան այգում երիտասարդ աղջկա հետ դաժան հաշվեհարդար են տեսել





























