Երեւան-Երասխ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի վարչական տարածքում, Mitsubishi Pajero մեքենայի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ճանապարհային ոստիկանությունից:  Պարզվել է, որ մահացածը մեքենայի վարորդ Արարատ քաղաքի բնակիչ 71-ամյա Արտուշ Գրիգորյանն է:

Նախնական տեղեկություններով՝ նա մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, ինչն էլ պատճառ է դարձել, որ մեքենան կորցնի կառավարումը, դուրս գա  հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվի բետոնե սյանը:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: