Թալին-Երեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար: ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հոկտեմբերի 6-ին, ժամը 20.04-ին, որ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին «Միլենա» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի 33 DU 608 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Ս.-ն (ծնվ. 1975 թ.) եւ ուղեւոր Լ. Հ.-ն (ծնվ. 1991թ.) տեղափոխվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն. տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




























