Աարոն Ջոնսոն անունով նկարիչը կտավներ է կերտում՝ օգտագործելով, ոչ ավել, ոչ պակաս, հագած գուլպաներ: Ջոնսոնը հին գուլպաները վերածում է իսկական կտավների՝ ներկի հաստ շերտը դրանց վրա տարածելով: Նրա ստեղծագործությունները նման են հենց ինքն իրեն ծաղրելուն:

Միաժամանակ Ջոնսոնի հստակ, պոետական եւ հեգնական բառերը արտացոլում են նրա գեղարվեստական աշխատանքներն ու տեսակետը: «Երբ նայում եմ այդ նկարներին, հասկանում եմ, որ նրանք նույնպես նայում են ինձ, քանի որ դա իմ երկու գուլպաների շարունակությունն էմ որոնք ես այժմ կրում եմ»:

Նրան նկարներն աբսուրդային են, սակայն զարմանալիորեն խորը. հենց դրա մեջ է նկարչի աշխատանքների հմայքը: Չնայած որ շատերը կարող են Աարոնին խելագար համարել, նրա նկարները լի են գաղտնի ոգեղենությամբ:

Որոշ նկարներ էրոտիկ բնույթի են: Նրա նկարները կցուցադրվեն հոկտեմբերի 11-16-ը Պոուլսենի ցուցասրահում՝ սեփական ցուցահանդեսում, հաղորդում է Huffington Post-ը: