Ռուս-ուկրաինական սահմանին «Բաչեւսկ» ավտոմեքենաների անցակետում պայթյուն կազմակերպող մահապարտ-ահաբեկիչը կարող էր կապված լինել հյուսիսկովկասյան ահաբեկչական ընդհատակյա կազմակերպությունների հետ: Ուկրաինացի քննիչները մտադիր են դիմել ռուս իրավապահներին՝ աջակցելու հետաքննությանը, գրում է «Կոմերսանտ-Ուկրաինան»:
Ընդ որում, պարբերականին հաղորդել են, որ «ահաբեկչական գործողություն» հոդվածով քրեական վարույթի մասին առայժմ խոսք չի գնում:
«Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավահների աղբյուրին, հաղորդում է, որ մահապարտն իր մոտ ունեցել է լուսանկարներ, որոնցում պատկերված է եղել տարբեր զենքերով եւ պայթուցիկ սարքերով:
Հիշեցնենք, որ միջադեպը սահմանին տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ի գիշերը: Մահապարտ-ահաբեկչի գործողությունների արդյունքում լրջորեն վնասվել են երկու սահմանապահներ, նրանք ներկայումս հիվանդանոցում են:





























