Դիլիջան-Սեւան ավտոճանապարհին «ԲՄՎ»-ով վթարի ենթարկված զինծառայողներին Սեւանի հիվանդանոցից տեղափոխել են Երեւանի զինվորական հոսպիտալ:  Սեւանի հիվանդանոցի տնօրեն Արամ Նիկողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տուժածզինծառայողներից  միայն մեկի վիճակն է ծանր կայուն, նա հոդախախտ ունի, մյուսները թեթեւ վնասվածքներ էին ստացել:

Մեր տեղեկություններով՝ զինծառայողները Շամշադինի զորամասից էին. Նրանք աշխատանքից տուն էին վերադառնում: Նախնական տեղեկություններով՝ հնարավոր է վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է: 

Հիշեցնենք, որ Դիլիջան-Սեւան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 07.05-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Սեւան-Դիլիջան ավտոճանա¬պարհի 19-րդ կմ-ի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 33 LP 339 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից, ընկել է Ձկնագետ գետը:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ՀՀ ՊՆ զինծառայողներ՝ 1973 թ. ծնված փոխգնդապետ Ս. Խ.-ին, 1988 թ. ծնված ավագ լեյտենանտ Լ. Ա.-ին, 1995 թ. ծնված Գ. Մ.-ին եւ 1995 թ. ծնված Վ. Գ.-ին, ովքեր տեղափոխվել են Սեւան քաղաքի բժշկական կենտրոն: