«Գրանդ Քենդի» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի հետեւանքով պատճառված վնասը հաշվարկվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գրանդ Քենդիի» մամուլի ծառայության ղեկավար Վահրամ Բրուտյանը: Նա նշեց, որ հրդեհի հետեւանքները եւս վերացման փուլում են, գոլֆեր արկղերի արտադրությունը դեռ չի վերսկսվել:
Արտակարգ իրավիճակների նախարարության Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է փորձաքննություն, որի պատասխանը կլինի մոտ մեկ ամսից: Այդ փորձաքննության եզրակացությունն էլ ցույց կտա, թե ինչի հետեւանքով է առաջացել հրդեհը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին «Գրանդ Քենդիում» հրդեհ է բռնկվել, ոտքի է հանվել մայրաքաղաքի ամբողջ հրշեջ տեխնիկան։ Այրվել է ընդհանուր առմամբ 1800 քառակուսի մետր տարածք՝ գոֆրոարկղերի արտադրամասի պահեստը, որտեղ եղել է հումքը: Հրդեհի մարումը երկար ժամանակ է պահանջել, քանի որ թուղթ էր այրվում
Վահրամ Բրուտյանը հրդեհի օրը ասել էր, որ վնասները հաշվարկման փուլում են, առաջիկա օրերին ճշգրիտ թիվը կհայտնեն: Նաեւ նշել էին, որ արտադրությունը արագ կվերականգնեն՝ առաջիկա մի քանի օրերին:





























