Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 7-ին, ժամը 22.10-ին ահազանգ է ստացել, որ Երեւան ի Արարատյան փողոցի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ եւ վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս. Ա.-ը (ծնվ.1951թ.) մահացել է: