Ղրղըզստանի Իսսիկ-Կուլի մարզի վարչական կենտրոն Կարակոլում հոկտեմբերի 7-ին սկսված խռովություններից հետո կալանավորվել է 23 մարդ:

Ձերբակալվածները տեղափոխվել են Բիշքեկ, հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, հոկտեմբերի 7-ին հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Կարակոլի կենտրոնական հրապարակում եւ պահանջել չեղյալ հայտարարել Centerra Gold կանադական ընկերության հետ պայմանագիրը, որն զբաղվում է Կումտուր ոսկու հանքի շահագործմամբ:

Ղրղըզստանում կրկին բողոքներ են՝ Կումտոր ոսկու հանքի պատճառով

Ցուցարարները պատանդ են վերցրել իրենց հետ բանակցելու եկած Իսսիկ-Կուլի մարզում կառավարության լիազոր ներկայացուցիչ  Էմիլբեկ Կապտագայեւին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍ-ը: Երեկոյան նրան արդեն ազատել էր հատուկ նշանակության ջոկատը, իսկ ամբոխին քշել էին քաղաքի կենտրոնական հրապարակից` արցունքաբեր գազի եւ խլացուցիչ նռնակների օգնությամբ:  Բախումների հետեւանքով տուժել է հինգ մարդ: 

Իսսիկ-Կուլի դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել միանգամից չորս հոդվածներով: