Նորվեգացի գիտնականները բոտոքսի երկար ուսումնասիրություններից հետո եզրակացրել են, որ այդ նյութը կարելի է օգտագործել որպես պաթոլոգիական ճարպակալման բուժման այլընտրանքային միջոց:
Նորվեգիայի բնական գիտությունների եւ տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները փորձեր են կատարել, որոնք ապացուցել են բոտոքսի արդյունավետությունն ավելորդ քաշի դեմ պայքարում:
Փորձերի ժամանակ գիտնականները կենդանիների ստամոքսի մոտի թափառող նյարդում բոտոքս են ներարկել: Դրա հետեւանքով կրծողները սկսել են քիչ ուտել եւ 5 շաբաթում նիհարել են 20-30%-ով, հայտնում է medportal.ru-ն:
Պարզվել է՝ բոտոքսը կաթվածահարող ազդեցություն է ունենում քաղցի զգացման հետ կապված թափառող նյարդի վրա: Արդյունքում ստամոքսի մկանները նույնպես կաթվածահար են լինում եւ ստամոքսի միջոցով սննդի ընդունումը դանդաղում է: Գիտնականները մտադիր են մարդկանց մասնակցությամբ կլինիկական հետազոտություններ անցկացնել իշխանությունների համաձայնությունը ստանալուց հետո:





























