Արեւելյան գործընկերության երկրներում լրատվամիջոցների ազատության առումով առաջատարը Վրաստանն է: Նման եզրահանգման են եկել տվյալ հարցն ուսումնասիրողները, որոնք այդ արդյունքները ներկայացրել են Քիշնեւում քաղաքացիական հասարակության համաժողովում:
Երկրորդ տեղում է Մոլդովան, որին հաջորդում են Հայաստանը, Ուկրաինան եւ Ադրբեջանը: Ամենաքիչ միավորներ ունի Բելառուսը ՝414: Համեմատության համար՝ Վրաստանն ունի 1222 միավոր:
Ուսումնասիրությունն ընդգրկում է մարտ-հունիս ժամանակահատվածը, այն վերաբերում էր Արեւելյան գործընկերության երկրներին:
Մասնագետները նշել են, որ միայն խոսքի ազատությունն է հաշվի առնվել, ոչ թե լրագրության որակը, հայտնում է «Բելնովոստին»:





























