Մարտի 26-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ-պաշտպանության նախարար Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը նախատեսված են Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Բարտակի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը, եւ երկու պատվիրակությունների հանդիպումը: ՊՆ վարչական համալիրում նախատեսված է երկկողմ համաձայնագրի ստորագրման արարողություն, որից հետո տեղի կունենա ճեպազրույց:

Այցի շրջանակներում մարտի 26-ին Մարտին Բարտակը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ, կայցելի «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: