Կոնգրեսմեն, 252 բանաձեւի հեղինակ Ադամ Շիֆը մարտի 28-ին Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի հետ մասնակցելու է հեռուստատեսային մի քննարկման, ասված է ANCA-ի հաղորդագրության մեջ:
Հաղորդմանը քննարկվելու են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը միտված հետագա ջանքերը:
«Որպես լայն զանգվածների ներկայացուցիչներ, մենք ցանկանում ենք աջակցել մեր համայնքին եւ բոլոր ամերիկահայերին առաջարկում ենք մասնակցել հաղորդմանը: Մենք ակնկալում ենք լսել Շիֆի եւ Շերմանի ելույթները, նաեւ պատասխաններ ստանալ ուղիղ եթերում»,- հայտարարել է ANCA-ի տնօրենների խորհրդի անդամ Աիդա Դիմեջյանը:



























