Թուրքական պարեկային «Shahin Guvlek» մոտորանավը մոտեցել է կիպրացի ձկնորսներին պատկանող նավակներին եւ սկսել է սպառնալ նրանց: Դա տեղի է ունեցել առողջարանային Պրոտարաս վայրում, որը գտնվում է Այա Նապա եւ Պարալիմնի գյուղի մերձակայքում, հաղորդում է Կիպրոսի հայերի «Gibrahayer» հանդեսը:
Պարբերականը նշում է, որ մոտորանավը սպառնացել է ձկնորսներին՝ խաթարելով նրանց աշխատանքը: Ձկնորսներից մեկը հետագայում պատմել է, որ թուրքական ռազմածովային ուժերի ներկայացուցիչները սկսել են հավաքել ցանցերն ու ձկնորսական այլ միջոցները, ապա արագորեն հեռացել են:




























