Ամերիկացին խաղարկել է սեփական անձի առեւանգումը, որպեսզի փախչի կնոջից եւ ընկերների հետ երեկոյի մասնակցի: Միջադեպը տեղի է ունեցել Էդինբուրգում, Թեքսաս նահանգում:

Ռոհելիո Անդավերդեն ընկերներին համոզել է ներխուժել իր տուն, խաղարկել իր առեւանգումը եւ իրեն տանել քեֆի: Ընկերները դիմակներով եւ զենքերը ձեռքներին, կնոջ աչքի առջեւ բռնի ուժով Ռոհելիոյին մտցրել են մեքենայի բեռնախցիկը: Կինն անմիջապես զանգահարել է ոստիկանություն, բայց «հանցագործները» հասցրել են թաքնվել դեպքի վայրից, հաղորդում է Metro թերթը:

Առավոտյան վերադառնալով տուն, Ռոհելիոն կնոջն ասել է, որ առեւանգողները բաց են թողել իրեն, սակայն ոստիկանությունում չեն հավատացել նրա պատմածին եւ կեղծ ցուցմունքներ տալու մեղադրանք առաջադրել:

«Իրավիճակն իսկապես անեկդոտային է, բայց դա շատ լուրջ է: Մեզ մոտ շատ մարդիկ են կեղծ ցուցմունքներ տվել եւ հիմա բոլորը նստած են բանտում, թեեւ նրանցից ոչ մեկը դա չի արել ընկերների հետ երեկոյի մասնակցելու համար»,-հայտնել է շրջանի շերիֆ Գվադալուպե Տրեվինոն: