Ճապոնական JAL ավիաընկերության Boeing 787 Dreamliner-ը օդանավակայան է վերադարձել թռիչքից երկու ժամ անց` զուգարանների անսարքության պատճառով:
Օդանավը Մոսկվա-Տոկիո չվերթն էր իրականացնում։ Ըստ նախնական տվյալների` թռիչքի ժամանակ խափանվել է զուգարանների աշխատանքը կարգավորող էլեկտրոնային համակարգը: Այժմ ավիաընկերության մասնագետները պարզում են անսարքության պատճառները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունվարին Boeing 787-ի թռիչքները ամբողջ աշխարհում դադարեցվել էին, երբ ճապոնական ANA ընկերոթյան օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել` ուժակուտակիչների մարտկոցներում բռնկված հրդեհի պատճառով:
Օգոստոսի վերջին JAL ավիաընկերության Տոկիոյից Սան Դիեգո չվերթ իրականացնող Dreamliner օդանավը ստիպված էր եղել Տոկիոյի օդանավակայան վերադառնալ` թեւերից մեկում տեղ գտած խափանման պատճառով:





























