Այլ երկրներ խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը կարող է վտանգի տակ դնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, գրում է թուրքական «Hurriyet Daily News» թերթը։

Ինչպես հավաստիացնում է թերթը, «հայ-թուրքական արձանագրությունները թույլ են տալիս հույս ունենալ, որ պատմական տարաձայնությունները կարող են լուծվել ավելի շուտ գիտնականների, քան քաղաքագետների կողմից։

Սակայն հակառակ Հայաստանի սպասումների՝ Մեծ Բիտանիայի, Ուկրաինայի, Իսպանիայի եւ Բուլղարիայի խորհրդարանները չեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը», նշում է թուրքական թերթը։

Այնուհետեւ թերթը մեջբերում է թուրք բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքերը, ով ցանկացել է գաղտնի մնալ. «Այդպիսի հայտարարությունները ապրիլի 24-ի նախօրեին դիտմամբ են արվում»։

Աղբյուրը հիշեցնում է, որ Մեծ Բիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը երաշխավորել է, որ օրինագիծը չի անցնի իր երկրի խորհրդարանում։ «Թուրքիայի հետ քաղաքական համագործակցությունը շատ կարեւոր է մեզ համար»,- բուլղարացի դիվանագետներից մեկի խոսքերն է մեջբերում թերթը։

Թերթը ուշադրություն է հրավիրում Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկիի խոսքերի վրա, ով հերքել էր Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նմանօրինակ օրինագծի ընդունման լուրերը։