Հայաստանի կառավարող կոալիցիան չի շեղվել իր ուղուց: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե կոալիցիան շեղվել է կոալիցիոն հուշագրից, չի առաջնորդվում հուշագրով, իսկ կոալիցիոն կուսակցությունները չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին:

«Ես պիտի չհամաձայնվեմ դաշնակցական իմ գործընկերոջ հետ: Կոալիցիան չի շեղվել, այլ հարց է, որ Բարգավաճը գտնում է, որ առաջադրված խնդիրներում կա տեմպերի դանդաղում, մասնավորապես՝ տնտեսական քաղաքականության ոլորտում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ Զոհրաբյանի՝ ԲՀԿ-ին չի բավարարում Հայաստանում ընթացող բարեփոխումների տեմպերը, բայց դրա համար կային օբյեկտիվ պատճառներ: «Մասնավորապես՝ ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը թեեւ, ըստ մեր կառավարության որոշ ներկայացուցիչների, արդեն հաղթահարված է, սակայն շարունակում է մնալ չհաղթահարված: Սակայն կա քաղաքական կամք՝ ֆիքսված խնդիրները լուծելու համար»,- նշել է Զոհրաբյանը: