Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին խոսակցությունները եւ հարցազրույց տալ այդ թեմայով:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Ռ. Քոչարյանը հրապարակայնորեն քննադատել է երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը: Իսկ դրանից անմիջապես հետո ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը ասուլիսում նշել է, որ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացնում: Նաեւ լուրեր են շրջում, որ չի բացառվում, որ Ռ. Քոչարյանը նշանակվի ՀՀ վարչապետ: