Հայաստանում 2010թ. հունվարի 1-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հրդեհի բռնկման 15 դեպք, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 1-ը ստացած այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարճ միացման, կրակի հետ անզգույշ վարվելու, հսկողությունից դուրս թողած բաց կրակի, գազի հետ անզգույշ վարվելու և այլ պատճառներից առաջացած հրդեհի հետևանքով այրվել է 8 տուն և բնակարան, շինության հարակից 4 տարածք, 3 ավտոմեքենա:
Քաղաքացիներին պատճառված նյութական վնասի չափը մոտ 33 միլիոն 971 հազար 558 դրամ է:



























