Երրորդ երկրներն Աֆղանստանում գրոհայինների են պատրաստում Սիրիայի կառավարության դեմ պայքարելու համար, նրանց նաեւ սովորեցնում են քիմիական  զենքի գործածման ձեւը, Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Վերջերս տեղեկություն ստացվեց, որ երրորդ երկրներն ապօրինի օգտագործել են Աֆղանստանի՝ Քաբուլի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքը՝ այնտեղ Սիրիայի կառավարության դեմ պայքարելու նպատակով գրոհայինների ուսուցանելու համար»,– ասել է նա:

Նա նաեւ հավելել է, որ, մասնավորապես, Ռուսաստանի տվյալով, ոչ այնքան անհայտ «Ջաբհաթ  ան Նուսրա» կազմակերպությունը նախատեսում է ապօրինաբար Իրաքի տարածք թունավոր նյութեր եւ համապատասխան մասնագետների ուղարկել՝ արդեն իրաքյան տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: