Հոկտեմբերի 15-ից 17-ը Ծաղկաձորում  կկայանա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների  ղեկավարների  խորհրդի 35-րդ  նիստը, որտեղ կքննարկվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, կազմակերպված հանցավորության, մաքսանենգության, թմրաբիզնեսի, համակարգչային հանցավորության,  եւ ԱՊՀ մասնակից երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների գործունեության համաձայնեցված ոլորտներուÙ այլ տեսակի հանցագործությունների դեմ պայքարի հարցեր:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե նիստին  կմասնակցեն ԱՊՀ բոլոր մասնակից երկրների հատուկ ծառայությունների  ներկայացուցիչները, բացի Ադրբեջանից: Դիտորդի կարգավիճակով հրավիրված են  նաեւ  արեւմուտքի որոշ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ / Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա/:

Հայաստանում ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի  նիստը անց է կացվում չորրորդ անգամ /1998,2003,2008թթ./:

Խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների Խորհրդի 1997թ. մարտի 28-ի որոշմամբ, անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների գործողությունների փոխգործակցության եւ համակարգման նպատակով: