Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Վաշինգթոն ոչ թե չեղյալ է հայտարարվել, այլ հետաձգվել է ամերիկյան կողմի խնդրանքով:

Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ վարչապետի հոկտեմբերի 9-13-ը Վաշինգտոն կատարելիք այցը հետաձգվել է բյուջետային ճգնաժամի պատճառով:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չեղյալ է հայտարարել Վաշինգթոն իր այցը։ «Հիշեցնենք, որ նա հոկտեմբերի 9-13-ը ԱՄՆ-ում պետք է մասնակցեր Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի  տարեկան գագաթաժողովին։ ԱՄՆ մայրաքաղաք պատվիրակություն գործուղելու նպատակով նա սեպտեմբերի 23-ին նույնիսկ հատուկ որոշում էր ընդունել։ Սակայն հոկտեմբերի 7-ին նա չեղյալ է հայտարարելիր նախորդ որոշումը։ Ընդ որում, Վաշինգտոն չեն մեկնելու նաեւ պատվիրակության մյուս անդամները։ Թե ինչու է Տ. Սարգսյանը գնացել այդ քայլին, դժվար չէ ենթադրել. ՀՀ վարչապետը հոկտեմբերի 11-ին շտապ այցով մեկնել էր Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ փոխվարչապետերի հետ»,- գրել է «Ժողովուրդը»: