Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հոկտեմբերի 14-16-ին, աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի Եվրոպայի հայերի երրորդ համագումարին:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում հանդես կգա ողջույնի խոսքով, իսկ հոկտեմբերի 15-ին ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում:
Բրյուսելում նախատեսված է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիևիչի հետ:





























