Թուրքիայում քրդերեն երգերի կատարումով հայտնի երգչուհի Ռոժդա Շենսեսը Դիարբեքիրի 4-րդ դատարանի վճռով դատապարտվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ երգչուհին մեղադրվում է 2009-ի մայիսին Դիարբեքիրում կազմակերպված «Մշակույթի եւ արվեստների» փառատոնին մասնակցելու ընթացքում քրդերեն երգում «ահաբեկչական կազմակերպության» (PKK) օգտին քարոզչություն անելու մեջ: