Քաղցկեղով հիվանդ հայաստանցի 6-ամյա երեխան, որը բուժում էր ստանում Մարսելի Timone հիվանդանոցի մանկական ուռուցքաբանության բաժնում, փետրվարի 3-ին մահացել է քիմիաթերապիայի չափից դուրս դոզավորումից: Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde թերթը: «Մարսելում գտնվող պետական հիվանդանոցների տնօրինությունը, որն ընդունել է սխալ դոզավորման փաստը, հավաստիացրել է, որ բոլոր միջոցները ձեռնարկվել են բժշկական պրոցեդուրայի անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ»,- գրում է թերթը, նշելով, որ սխալմամբ երեխային 10 անգամ ավելի ուժեղ քիմիաթերապիայի դոզա են տվել:
Մարսելում գտնվող պետական հիվանդանոցների տնօրինությունը, 10 հազար եվրո է տրամադրել երեխայի մարմինը Հայաստան հասցնելու համար: Թովմասյան ազգանունով երեխան հոր հետ Մարսել էր եկել դեկտեմբերին` բուժման նպատակով: «Որդու մահից հետո, հայրը չի պատրաստվում դատի տալ հիվանդանոցին, ցանկանալով միայն որդու դին հասցնել Հայաստան` մորը»,- նշել է թերթը:



























