Գիտության հանդեպ հարգանքը պատմականորեն բնորոշ է հայ ժողովրդին: Այս մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

«Գիտական նվաճումներն ամբողջ մարդկության արժանիքն են դառնում, սակայն բացահայտում են դրանք ստեղծող ժողովուրդների բնավորությունը: Հայաստանի ԳԱԱ աշխատանքը ապացուցում է հայ ժողովրդի սերն ու հարգանքը գիտության նկատմամբ: Անգամ ամենածանր տարիներին, հայկական եկեղեցիների սպասավորները պահպանել եւ փոխանցել են ինչպես կրոնական, այնպես էլ գիտական գոհարները հայ ժողովրդի: Քանի որ վստահ էին, որ գիտությունը լույս է:

Փոքր Հայաստանը մեծ գիտության  երկիր է դարձել եւ արդարացրել իր վրա դրված հույսերը: Կարճ ժամանակում հայ գիտնականները իրենց խոսքն ասել են գիտության գրեթե բոլոր ոլորտներում՝ նպաստելով մեր մշակույթի զարգացմանը: Հարգելի գիտնականներ, ձեզանից շատերը մասնակից են լույսի եւ գիտության տարածման առաքելությանը, առաքելություն, որը Հայաստանն արդեն յոթանասուն տարի իրականացնում է: Ուրախ ենք, որ Ակադեմիան կարողացել է հաղթահարել վերջին տարիների դժվարությունները եւ շարունակում է մնալ մեր գիտության առաջատարը: Մենք ուրախ ենք, որ գիտական բացահայտումները ծառայում են ազգային ինքնագիտակցության աճին, ազգային արժեքների ամրապնդմանը»,-հայտարարել է կաթողիկոսը: