Ռուսաստանը վրացական Georgian Airways ընկերության թույլատրել է ուղիղ չվերթներ իրականացնել Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ՝ Զատկի տոների կապակցությամբ:

«Հաշվի առնելով նման չվերթների հումանիտար նշանակությունը, ռուսական կողմը բավարարել է Georgian Airways-ի հայցը»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես հիշեցնում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ուղիղ չվերթները դադարեցվել էին 2006թ. երկու երկրների միջեւ լարվածության աճից հետո, որոշ ժամանակով վերականգնվել էին 2008թ., եւ կրկին դադարեցվել օգոստոսյան դեպքերից հետո: Այս տարվա հունվարի 8-10-ը կապը վերականգնվել էր: Հենց Georgian Airways-ն էր իրականացնում «ամանորյա չվերթները»: