Չեխիայում վիճակախաղի ռեկորդային շահում է գրանցվել. թվերը ճիշտ գուշակող երջանիկ հաղթողը կստանա 126,2 միլիոն կրոն (6 միլիոն դոլարից ավելի): Նախորդ ռեկորդը հաստատվել էր 2003թ.` 112 միլիոն կրոն (5,6 միլիոն դոլար):
Երջանիկ շահողի անունն առայժմ հայտնի չէ: Իր շահումը նա պետք է ստանա 5 շաբաթվա ընթացքում։ Սակայն հաղորդվում է, որ «Եվրամիլիոններ» խաղի կազմակերպիչները հաղթողին կանխիկ կվճարեն միայն 350 հազար կրոն, իսկ մնացած գումարը կփոխանցվի նրա բանկային հաշվեհամարին` 60 օրվա ընթացքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Սազկա» վիճակախաղի կազմակերպչի մամուլի քարտուղար Վացլավ Ֆրեյդմանը հայտնել է, որ միայն այս տարի իր ընկերության կազմակերպած վիճակախաղերի 69 մասնակից միլիոնատեր է դարձել:





























