Զանգվածային լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հաղորդում Մոսկվայում հոլանդացի դիվանագետին ծեծի ենթարկելու վերաբերյալ. Պովարյան փողոցում Նիդեռլանդական թագավորության դեսպանի օգնական Օնո Էլդե- ռեն-Բոշին ծեծել են «էլեկտրիկները»: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էին հաղորդում էյն մասին, որ Մոսկվայում ծեծել են հոլանդական դեսպանության աշխատակցի, եւ որ Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ:

Մոսկվայում հոլանդացի դիվանագետի են ծեծել 

«Ռոսիյսկայա գազետան» պարզաբանում է, որ իրավասու մարմինները տհաճությամբ են մեկնաբանում իրավիճակն ու լրագողների հետ չեն շփվում, ինչը պայմանավորված է իրավիճակի նրբությամբ: Ծեծի են ենթարկել դիվանագետի, այն էլ դաժան ծեծի: Պովարյան փողոցում կրկնվել է այն, ինչ տեղի էր ունեցել Հաագայում ռուս դիվանագետի հետ, միայն թե ոչ թե ոստիկանների, այլ էլեկտրիկների մասնակցությամբ:

Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին ժամը 19-ի սահմաններում, երբ դիվանագետը տուն էր վերադառնում:

Մուտքում լույս չի եղել, եւ 60-ամյա տղամարդը ոտքով չորրորդ հարկ է բարձրացել: Մուտքի հարթակին էլեկտրականության տուփի մոտ աշխատել են երկու էլեկտրիկ: «Էլեկտրիկները» խոսել են դիվանագետի հետ, խնդրել են ստուգել, արդյոք տանը լույս կա, թե՝ չէ: Երբ Էլդե- ռեն-Բոշը բացել է դուռը, նրան ներս են հրել, կապել ժապավենով, տանը խառնաշփոթ ստեղծել ու հեռացել: Գնալուց առաջ նրանք հայելու վրա շրթներկով նետով խոցված սիրտ են նկարել՝ «գեյ-հասարակություն» գրառմամբ: