Թայվանում ուղիղ եթերի ընթացքում պոկվել են հաղորդավարուհու կեղծ թարթիչները: Գործընկերները խուճապի են մատնվել, սակայն ինքը հերոսուհին իրական վարպետություն է հանդես բերել ու շարունակել է հարթ խոսել՝ չնայած իր կատակերգական վիճակին, հաղորդում է «Առաջին ալիքը»:
Լոս-Անջելեսում լրատվական հեռուստահաղորդման թղթակիցը ուղիղ միացման ժամանակ հարձակման է ենթարկվել աստղային միջոցառումներից մեկի մասնակցի կողմից: Լրագրողի գրավիչ պատմությունն ընդհատել է ոչ այլ ոք, քան Ջեկ Ճնճղուկը: Արդյոք դա իսկական Ջոնի Դեփն էր, թե՝ մեկ ուրիշը, գաղտնի է մնացել:





























