Ամերիկացի ռեժիսոր եւ պրոդյուսեր Մայքլ Բեյը հարձակման է ենթարկվել Հոնգկոնգում «Տրանսֆորմերների» չորրորդ մասի նկարահանումների ժամանակ:
«Երկու երիտասարդներ՝ 27 եւ 28 տարեկան եղբայրներ, նկարահանումների ժամանակ մոտեցել են Բեյին եւ պահանջել 12 900 դոլար: Երբ ռեժիսորը չի արձագանքել նրանց պահանջին, ավագ եղբայրը հարձակվել է նրա վրա, ծեծկռտուք է սկսվել»,-լրագրողներին է պատմել ոստիկանության ներկայացուցիչը, փոխանցում է «Գոլոս Ռոսիին»:
Բացի Բեյից, տուժել են նաեւ երեք իրավապահներ: Երիտասարդներին ձերբակալել են հարձակման եւ շանտաժի համար:





























