Նախկին նացիստ Էրիխ Պրիբկեի ընտանիքը, որի թաղումը հոկտեմբերի 15-ին խափանվել էր սկսված խառնակության պատճառով, չգիտի, թե ներկայումս որտեղ է գտնվում նրա մարմինը: Ընտանիքի փաստաբան Պաոլո Ջակինին պատմել է, որ Պրիբկեի դագաղը  գերեզմանատնից տարել է 30 մարդուց բաղկացած մի խումբ: Դրանից հետո պաշտոնատար անձինք հրաժարվել էին բացահայտել դագաղի գտնվելու վայրի մասին տեղեկությունը: 

Ջակինին իրավիճակը  «չլսված» է անվանել, հայտնում է  lenta.ru -ն` վկայակոչելով AFP-ն:

Պրիբկեի հուղարկավորությունը պետք է կայանար Իտալիայի Ալբանո Լացիալե քաղաքում` հոկտեմբերի 15-ին: Սակայն  հուղարկավորությունն ընդհատել էր ոստիկանությունը, երբ նրա հուղարկավորմանը դեմ  500 անձինք բողոքի ցույց էին կազմակերպել գերեզմանատանը, իսկ այնուհետեւ նրանց վրա էր հարձակվել 30 նեոնացիստներից կազմված  մի խումբ: 

Մահացած հարյուր տարեկան նացիստին Իտալիայում ոչ մի կերպ չեն կարողանում հուղարկավորել 

Էրիխ Պրբկեն պատերազմի տարիներին նացիստների շարքերում է եղել եւ մասնակցել Ադրիատիկի քարայրներում 1944թ. մարտի 24-ին իրականացված իտալացիների զանգվածային սպանությանը, երբ գնդակահարվել էր 335 մարդ: Պատերազմի ավարտից հետո նա հաստատվել էր Արգենտինայում: 1995թ. Պրիբկեն Արգենտինայից արտահանձնվել էր Իտալիային: Երկու տարի անց Իտալիայի դատարանը նրան ցմահ բանտարկության էր դատապարտել` տնային կալանքով՝ հաշվի առնելով  Պրիբկեյի տարիքը: Պրիբկեն մահացել է հոկտեմբերի 12-ին:

Գեստապոյի նախկին սպան մահացել է 100 տարեկան հասակում

Պրիբկեի մահից հետո Վատիկանը հրաժարվել էր Հռոմոմ պատարագ մատուցել SS-ի նախկին սպայի հիշատակին, սակայն կաթոլիկներին թույլատրել էր այն մատուցել տանը: 

Վատիկանը հրաժարվել է պատարագ մատուցել 100-ամյա նացիստի հիշատակին

Արգենտինայում Պրիբկեն ապրել է 50 տարի, այս երկիրը նույնպես հրաժարվել է Պրիբկեին թաղել իր տարածքում:  Ըստ գերմանական լրատվամիջոցների` Պրիբկեի ծննդավայր Հենինգսդորֆ քաղաքի իշխանությունները նույնպես հրաժարվել են նրան ընդունելուց: