Նախկին սպա Էրիխ Պրիբկեի հուղարկավարությունը, որը պետք է կայանար երեկ երեկոյան իտալական Ալբանո Լացիալե քաղաքում, չեղյալ է հայտարարվել: Այդ որոշումը կայացրել է ոստիկանությունը, երբ քաղաքում նեոնացիստների եւ նախկին նացիստին այնտեղ հուղարկավորելու հակառակորդների միջեւ բախումներ են սկսվել:

Իրավապահները սկզբում բաժանել են նրանց, հետո ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել նեոնացիստների դեմ, որոնք հարձակվել են իրավապահների վրա, հաղորում է AFP-ն:

Լրատվամիջոցները ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ, Պրիբկեի մարմինը կդիակիզեն:

Հիշեցնենք, որ դատարանը 1997-ին Պրիբեին դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակյան հաշվի առնելով նրա պատկառելի տարիքը, նախկին նացիստը տնային կալանքի տակ է եղել: Նա մահացել է հոկտեմբերի 12-ին:

Գեստապոյի նախկին սպան մահացել է 100 տարեկան հասակում

Մահվանից հետո Վատիկանն արգելել էր Հռոմի որեւէ եկեղեցում նրա համար պատարագ մատուցել:

Վատիկանը հրաժարվել է պատարագ մատուցել 100-ամյա նացիստի հիշատակին

Արգենտինան, որտեղ երկար տարիներ բնակվել է Պրիբկեն, եւս հրաժարվել է հուղարկավորել նրան: