Պեկինի իշխանություններն արգելել են շաբաթվա կենտ օրերին երթեւեկել վերջում զույգ համարներ  ունեցող մեքենաներին, եւ հակառակը:

«Սինհուա» գործակալությունը չի նշում նոր օրենքն ուժի մեջ մտնելու ամսաթիվը, սակայն արդեն հայտնի են որոշ մանրամասներ:

 Զույգ օրերին կարելի է օգտվել միայն զույգ թվերով ավարտվող համարներով մեքենաներից: Կենտ օրերին էլ կարող են երթեւեկել կենտ համարներով մեքենաները, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նոր կանոնները խստացնում են արդեն գոյություն ունեցող սահմանափակումները: Սահմանափակումների պատճառն այն է, որ  յուրաքանչյուր չորրորդ չինացին մեքենա ունի, ինչը վատ է ազդում երկրի էկոլոգիական իրավիճակի վրա: 

Պեկինում օդի աղտոտվածության գնահատման համար բազմագույն սանդղակ կկիրառվի՝ բաղկացած չորս գույնից: Կարմիր գույնը նշանակում է օդի աղտոտվածության ամենաբարձր աստիճանը: