Վրաստանում «Վրացական երազանքի» թեկնածու Գրիգորի Մարգվելաշվիլին չի պայքարելու երկրի ղեկավարի պաշտոնի համար, եթե երկրորդ փուլի անհրաժեշտություն լինի: Այս մասին հայտարարել է ինքը՝ Մարգելաշվիլին:
«Երկրորդ փուլ չի լինի, քանի որ դա հնարավոր չէ ներկայիս վիճակագրության պատճառով: Սակայն, եթե հրաշքով այնպես պատահի, որ երկրորդ փուլ նշանակվի, ես քաղաքականությունում ակտիվ մնալու իմաստ չեմ տեսնում: Կրկնում եմ, երկրորդ փուլ չի լինելու, սակայն եթե այդ հրաշքը տեղի ունենա, ես դրան հաղորդակից չեմ լինի»,-հայտարարել է Մարգվելաշվիլին՝ Թբիլիսիի շրջաններից մեկում ընտրողների հետ հանդիպելուց հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվանիշվիլին խորհուրդ էր տվել Մարգվելաշվիլիին հրաժարվել երկրորդ փուլին մասնակցելուց: Ընդ որում, նա հավելել է, որ վիրավորված կզգա, եթե Մարգվելաշվիլին 60 տոկոսից պակաս հավաքի:
Իվանիշվիլին դեմ է «Վրացական երազանքի» թեկնածուի՝ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելուն
Վրաստանում հերթական նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 27-ին:





























