Փարիզի բանկում պատանդ վերցվածները ազատ են արձակվել: Ոստիկանությունը պատանդներ վերցրած անձի հետ մի քանի ժամ բանակցություններ է վարել, ինչի արդյունքում վերջինս հերթով բաց է թողել բոլոր պատանդներին եւ հանձնվել: Հանցագործը պահանջում էր, որպեսզի պետությունն իրեն եւ իր որդուն տան կամ քաղաքային բնակարանի համար սուբսիդավորում տրամադրի` պատանդների ազատման դիմաց:
Հիշեցնենք, որ ատրճանակով եւ դանակներով զինված մի տղամարդ հոկտեմբերի 18-ի ցերեկը ներխուժել էր բանկ եւ պատանդ վերցրել չորս մարդու:
Զինված անձը պատանդներ է վերցրել Փարիզի բանկում
AFP-ն հայտնում է, որ կատարվածից հետո երկու ժամվա ընթացքում ոստիկանությանը հաջողվել է ազատել բանկի երկու աշխատակցուհու: Իսկ մեկ ժամ անց էլ տղամարդը բաց է թողել եւս մեկ կնոջ: Ոստիկանները շարունակել են բանակցությունները, եւ արդյունքում հանցագործը բաց է թողել վերջին պատանդին, ինքն էլ՝ հանձնվել:
Ֆրանսիացի ոստիկանները հայտնել են, որ պատանդներ վերցնողը Մեհդի անունով 30-ամյա մի տղամարդ է: Նա բնակարանի կարիք ունեցողների տվյալների բազայում գրանցված չի եղել, նույնիսկ չի ապրել այն թաղամասում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Մարդկանց ազատելու գործողության ընթացքում բանկի շրջակա տարածքը շրջապատել էին ոստիկանները:





























