Չինաստանի արեւելքում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում` չորս դպրոցական: Վթարը տեղի է ունեցել Չինաստանի արեւելքի Շանդուն նահանգում:
Ըստ հաղորդագրության` հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարից վիրավորվել են նաեւ միջնակարգ դպրոցի երեք աշակերտներ, հաղորդում է «Սինհուան»:
Ըստ ականատեսների` միկրոավտոբուսին հարվածած բեռնատարից երեք մարմին է դուրս նետվել: Վարորդը եւ երեք դպրոցական տեղում մահացել են:





























