Մալիի Նիգեր գետում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած նավաբեկության զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, 72 է։

Մալիում նավաբեկության զոհերի թիվը հասել է 36-ի

Մալիի անվտանգության նախարար Սադա Սամակեն հայտնել է, որ փրկարարները եւս մի քանի տասնյակ մարդու  մարմին գտել են նավը գետի հատակից բարձրացնելուց հետո։ 10 մարդ փրկվել է, 11-ը՝ թեթեւ վնասվածքներ ստացել։

Սամակեն նաեւ ֆրանսիական զորքերին շնորհակալություն է հայտնել տուժածներին բուժօգնություն տրամադրելու համար, հայտնում է rbc-ն։
Նավը շրջվել էր Կոննա քաղաքի մերձակայքում՝ Մոպտի-Թիմբուքթու երթուղին իրականացնելիս։

Մալիում նավ է շրջվել. զոհվել է 20 մարդ