Ոստիկանությունը կալանավորել է Լոս Անջելեսի օդանավակայանի երկու աշխատակիցների՝ չոր սառույցից մի քանի ռումբերի պայթյուններին մասնակցելու կասկածանքով։
Օդանավակայանի աշխատակից 41-ամյա Անխել Ինիգյեսը ձերբակալվել է աշխատավայրում՝ օդանավից ոչ հեռու պայթուցիկ պահելու համար։
Ինիգյեսը օդանավերի սպասարկմամբ զբաղվող Servisair ընկերության աշխատակից է եւ նույն գործով ավելի վաղ ձերբակալված 28-ամյա Դիկառլո Բեննետի անմիջական ղեկավարը, փոխանցում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։ Ինիգյեսը 500 հազար դոլար գրավի դիմաց ազատվել է։ Կրկնակի մեծ գումարով ազատվել է նաեւ Բեննետը։
Բեննետը չոր սառույցից երեք ռումբ էր պատրաստել՝ այն պլաստմասե շշերում պահելով՝ «հետաքրքրությունից դրդված»։ Նրան հանրային վայրում պայթուցիկ պահելու մեղադրանք է ներկայացվել։ Բեննետն ինքը մեղքը հերքում է։
Չոր սառույցով շշերը պայթել էին աշխատակիցների համար նախատեսված եւ ուղեւորների համար փակ տղամարդկանց զուգարանում՝ հոկտեմբերի 13-ին եւ 14-ին։
Ոչ ոք չէր տուժել, ոչինչ չէր ավերվել։
Լոս Անջելեսի օդանավակայանում չոր սառույցից պատրաստված ինքնաշեն ռումբ է պայթել





























