Ամերիկացի հայտնի կինոդերասան Սթիվեն Բոլդուինը Նյու-Յորքի նահանգի գանձարանին 100 000 դոլար է վճարել հարկային պարտավորության դիմաց, սակայն առաջվա պես պետությանը պարտք է մնացել:

Ինչպես հոկտեմբերի 18-ին հայտնի է դարձել, Բոլդուինը հարկային մարմիններին է տրամադրել 100 000 դոլարի անդորագիր: Հարկերը վերջնականապես մուծելու համար դերասանին կպահանջվի 243 000 դոլար՝ համաձայն Նյու-Յորքի Ռոքլենդ շրջանի դատարանի որոշման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

2012թ.-ի դեկտեմբերին դերասանը ձերբակալվել էր Նյու-Յորքի ոստիկանության կողմից  2008, 2009 եւ 2010 թվականներին հարկային հայտարարությունների ձեւակերպումն ուշացնելու եւ հարկերից խուսափելու համար: Ռոքլենդ շրջանի դատարանում Բոլդուինը խոստովանել է մեղքն ու խոստացել համագործակցել հարկային ծառայության հետ ու աստիճանաբար վճարել հարկերը:

2009 թ.-ին պարտքերի մեջ խրված Բոլդուինը հայտարարել էր սնանկացման մասին: