Կատուն, որը Լոմդոնում փախել էր իր տերերի մոտից, գտնվել է Շոտլանդիայում, տնից 725 կմ հեռավորության վրա:
Իննամյա Պաբլո կատուն անհետացել էր տնից 2012 թ.-ի հոկտեմբերին: Մեկ տարի անց նրան հայտնաբերել են շոտլանդական Ֆայֆ մարզի փոքր Ռոսայթ քաղաքում: Պաբլոն ինքնակառավարվող դռների միջով մուտք է գործել բանկի մասնաճյուղ ու բազկաթոռին քնել է: Նրա վրա հայտնաբերել են տերերի հասցեով միկրոչիպ:
Ինչպես պատմել է կատվի տեր Շիվոն Քեմփբելը, նա կարծել է, որ Պաբլոն ուղղակի գնացել է ապրելու այլ մարդկանց մոտ ու շատ է ուրախացել նրա վերադարձին, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչլով Metro-ին:
Ենթադրվում է, որ Պաբլոն Շոտլանդիա է հասել բեռնատարի կամ ֆուրգոնի խցիկում: Սակայն հաճախ են հանդիպում դեպքեր, երբ կատոինը սեփական թաթերի վրա հեռավորություններ են հաղթահարում, ուղղակի սովորաբար նրանք նման երկար ճանապարհ են անցնում տուն վրեադառնալու, այլ ոչ թե նրանից հեռանալու համար:





























