Երաժշտություն լսելը ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դարձնում է հաղթահարելի, պարզել են Մաքս Պլանկի անվան գիտական հետազոտությունների համայնքի գերմանացի գիտնականները:

Մասնավորապես, խոսքն այնպիսի երաժշտության մասին, ինչպես օրինակ բլյուզը եւ հոփսելը, որոնք պատմականորեն ձեւավորվել բամբակի պլանտացիաներում աշխատող ստրուկների շրջանում:

Բացի այդ, գիտնականները հաստատել են, որ ծանրաբեռնվածությունը քիչ տանջալի է թվում այն դեպքում, եթե մարդը երգում է, այլ ոչ թե երաժշտություն լսում, հաղորդում է «Mignews.ru»-ը:

Հետազոտողները ենթադրում են, որ այս օրինաչափությունը կարող էր հիմք հանդիսանալ մարդկանց շրջանում երաժշտության ծագման համար: