Դիետոլոգները համարում են, որ աշունը լավագույն ժամանակահատվածն է, որպեսզի հրաժարվենք կենդանական ծագման սնունդից, որի կարիքը զգացվում է ձմռանը: Այս ընթացքում կարելի է մաքրել օրգանիզմը:

Աշնանային բանջարեղենն ու միրգը իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ անհրաժեշտ նյութեր: Մասնագետները առաջարկում են ընդամենը մեկ շաբաթ խիստ սննդակարգ պահպանել, ինչը կամրացնի օրգանիզմն ու կուղղի կազմվածքը, հաղորդում է Novostiua.net-ը:Սննդակարգում կենդանական ծագման ուտելիքներից կարելի է թողնել ձուն ու կաթնամթերքը: Չի կարելի օգտագործել շաքար, սուրճ, թթուներ, ալկոհոլ, թեյ: Չափաբաժինները պետք է լինեն քիչ: Օրական պետք է սնվել 6 անգամ: Սնունդը պետք է բաղկացած լինի հում մրգերից ու բանջարեղենից, ոչ ճարպոտ կաթնաթթվային մթերքներից: