Ջութակը, որը 1912թ.-ին «Տիտանիկի» կործանման վերջին րոպեներին նվագել է լեգենդար նավի նվագախմբի ղեկավար Ուոլես Հարթլին, հոկտեմբերի 19-ին վաճառվել էր Henry Aldridge & Son աճուրդի տան կողմից 900 հազար ֆունտի ստեռլինգի դիմաց(մոտ 1,5 միլիոն դոլար):
Նախնական գինը կազմել է 300 հազար ֆունտ ստեռլինգ: Գնորդի անունը չի հայտնվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Ջութակը հայտնաբերել են 1912թ.-ի ողբերգությունից անմիջապես հետո: Փրկարարները Հարթլիի մարմինը հայտնաբերել էին նավի խորտակումից տասն օր անց: Նրա կրծքին ամրացված էր ջութակը, որի հետին մասում գրառում կար, ինչը վկայում էր այն մասին, որ ջութակը Ուոլեսին նվիրել է իր հարսնացուն Մարիա Ռոբինսոնը:





























