Երեւանի ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետ Գագիկ Ավետիսյանը նշանակվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ: Այս մասին հայտնում են NEWS.am-ի հավաստի աղբյուրները:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ: Նա այդ պաշտոնում փոխարինել է Արմեն Երիցյանին, որը ՕԵԿ-ի քվոտայով նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար:



























