ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 29-ին կժամանեն Երեւան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ինչպես ավելի վաղ հայտնվել էր, ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն այսօր արդեն իսկ Հայաստանում է եւ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։ Կողմերը քննարկել են ղարաբաղյան կարգավորման ներկայիս փուլը եւ հաստատել դրա՝ հայ-թուրքական գործընթացի հետ կապ չունենալը։
Հիշեցնենք, որ համանախագահների նախորդ այցը Հայաստան տեղի էր ունեցել հունվարին։




























