Վրաստանի պաշտպանության նախարարության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին, որը ղեկավարում էր ռազմական գերատեսչությունը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ, մշտական բնակություն է հաստատել Իսրայելում։ Այս մասին հաղորդում է վրացական «Ռեզոնանսի» պարբերականը՝ վկայակոչելով վրացական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները։
Կեզերաշվիլին երկաքաղաքացիություն ունի՝ Վրաստանի եւ Իսրայելի։ Նրա հարազատները վաղուց բնակվում են Իսրայելում։
Ամերիկյան հատուկ ծառայությունը քննում է Վրաստանի պաշտպանության նախարարությունում նախարար Կեզերաշվիլիի օրոք եղած կոռուպցիայի փաստերը։
«Взгляд»-ի հաղորդմամբ, այդ փաստերը վերաբերում են ռազմամթերք գնելուն։ Ինքը՝ նախկին նախարարը, դեռեւս չի մեկնաբանում այս հարցը։




























